Պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց միջնորդությունը
Դատարանը մերժեց փոխել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր ընթանում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և շարժման 17 համակիրների գործով դատական նիստը։ Այն դռնփակ է անցկացվում։
«Ես դեռևս հոկտեմբերի 30-ին միջնորդությամբ էի հանդես եկել։ Այն վերաբերում է Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելուն, միաժամանակ նաև այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելով՝ տնային կալանք, գրավ, համակցված բացակայելու արգելքով։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Արթուր Սարգսյանի հայրը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, որը 85 տարեկան է, գտնվում է բուժկենտրոնում։ Այս ժամանակահատվածում նա առողջական լրջագույն խնդիրներ է ունեցել, բոլոր դետալները փոխանցվել են դատարանին։ Մեզ մոտ մարդասիրության այն աստիճանի ճգնաժամ կա, որ դատախազներն առարկեցին այս միջնորդության դեմ»,- նշեց Վարդևանյանը։
Նրա խոսքով` խնդիրներն առաջացել են, երբ տեսել է, թե ինչ է կատարվում որդու նկատմամբ։ Արթուր Սարգսյանն առողջական խնդիրներ չունի։
Հիշեցնենք` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։
Արթուր Սարգսյանը կալանավորված է հուլիսի 9-ից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգեր Միկա Բադալյանը հայտնել է, որ իրեն կալանավորում են
Բլոգեր Միկա Բադալյանը կկալանավորվի։ Նա այդ մասին հայտնել է տելեգրամյան իր ալիքում հրապարակած տեսանյութում։«Դատարան...
Գրենլանդիայում ստեղծված իրավիճակը չի վտանգում ՆԱՏՕ-ի գոյությունը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի նկատմամբ հնչեցվող հավակնությունները չի դ...
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավի
Ռեզա Փահլավին բացահայտել է Իսլամական Հանրապետության հնարավոր անկումից հետո հաստատվելիք աշխարհիկ պետության հիմնական քաղաք...
Ամենախաղաղ տարիներից մեկն է եղել. Ռուբինյան
Պետք է ֆիքսել, որ վերջին տարին, իհարկե որոշ բացառություններով, ամենախաղաղ տարիներից մեկն է եղել՝ առնվազն գետնի վրա: Այս...