Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավի
Ռեզա Փահլավին բացահայտել է Իսլամական Հանրապետության հնարավոր անկումից հետո հաստատվելիք աշխարհիկ պետության հիմնական քաղաքական գիծը։ Փահլավիի ուղերձը Իրանի ժողովրդին հրապարակվել է X սոցիալական մեդիա հարթակում։
Նա նշել է, որ առաջին հերթին կդադարեցվի Իրանի ռազմական միջուկային ծրագիրը, իսկ ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և արմատական իսլամիզմի դեմ պայքարը կծավալվի տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ համատեղ։
«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կկարգավորվեն, մեր բարեկամությունը Ամերիկայի և նրա ժողովրդի հետ կվերականգնվի։ Իսրայելի պետությունը անմիջապես կճանաչվի։ Մենք կձգտենք ընդլայնել Աբրահամի համաձայնագրերը՝ դրանք վերածելով Կիրովի համաձայնագրերի, որոնք կմիավորեն ազատ Իրանը, Իսրայելը և արաբական աշխարհը»,- նշել է նա։
Փահլավին հավելել է, որ ժողովրդավարական Իրանը կբացի իր տնտեսությունը առևտրի, ներդրումների և նորարարության համար և կձգտի ներդրումներ կատարել համաշխարհային տնտեսությունում։
«Իսլամական Հանրապետության անկումը և Իրանում աշխարհիկ, ժողովրդավարական կառավարության հաստատումը ոչ միայն կվերականգնի իմ ժողովրդի արժանապատվությունը, այլև օգուտ կբերի տարածաշրջանին և աշխարհին»,- նշել է Փեհլավին։
Նմանատիպ հոդվածներ
Հետագայում բաժնեմասերի հարաբերակցությունը փոխվելու է. Արարատ Միրզոյան
TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է մեծ...
ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է խնդրել Եվրոպայից՝ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում վերջինիս թիրախների մասին
ԱՄՆ-ն եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանի վերաբերյալ՝ հնարավոր ապագա հարվածների վերաբերյալ: Այս մաս...
Պարգևավճարները տրամադրվում են ոչ միայն ղեկավարներին, այլև՝ նախարարությանը. Սրբուհի Գալյան
«Այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք դրա մասին ինֆորմացիան շատ բաց ու հասանելի կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում։ Ըն...
ՆԱՏՕ-ն պետք է առաջնորդի Գրենլանդիայի միացումն ԱՄՆ-ին. Դոնալդ Թրամփ
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ղեկավարի Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միանալու գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...