Գրենլանդիայում ստեղծված իրավիճակը չի վտանգում ՆԱՏՕ-ի գոյությունը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի նկատմամբ հնչեցվող հավակնությունները չի դիտարկում որպես ՆԱՏՕ-ի «վերջի սկիզբ»։ Channel 4 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ թեև համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցմանը Գրենլանդիայի հարցում և մաքսատուրքերի հնարավոր սահմանման սպառնալիքներին, այնուամենայնիվ կիսում է Արկտիկայում անվտանգության ամրապնդման անհրաժեշտության տեսակետը։
Վարչապետի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում են մնալ Մեծ Բրիտանիայի առանցքային գործընկերը պաշտպանության, անվտանգության և հետախուզության ոլորտներում։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի միասնականության պահպանումը կենսական նշանակություն ունի՝ այն անվանելով աշխարհի պատմության մեջ գոյություն ունեցած ամենաարդյունավետ ռազմական դաշինքը։
Ստարմերը հավելել է, որ իր վերջին շփումների ընթացքում կենտրոնացած է եղել ՆԱՏՕ-ի ներսում համախմբման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել դաշինքի միասնական դիրքորոշումը միջազգային մարտահրավերների պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք ստանալու մեջ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի...
Մեկդ էդ երիտասարդին ասեք՝ ոնց կարելի է էս աստիճան անտաղանդ pr անել․ Թունյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքում գրել է․«Մեկդ էդ երիտասարդին ասեք, որ իրենց ընկերությունների կո...
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառքի վրա բռնվել էին․ Կոնջորյան
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...