Հայտնի է՝ որքան ցորեն կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով
Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն Ադրբեջանի միջով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:
Նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել ցորենի առաջին խմբաքանակը։ «Ռուսական երկաթուղիներ»-ը կազմակերպել է ավելի քան 1000 տոննա բեռի փոխադրում Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։
Նախարարության տվյալներով՝ նոր լոգիստիկ երթուղին հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով տարանցման վերականգնումից հետո։
Այս փոխադրումն, ըստ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության, առաջինն է իր տեսակի մեջ 1990-ական թվականներից ի վեր։ Ներկայումս շարունակվում են աշխատանքները՝ այս ուղղությամբ նաև այլ տեսակի բեռների փոխադրման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»
Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»՝ հայտարարելով, թե «միջազգային գործը...
«Պատիվ ունեմ» -ը որոշում է կայացրել
«Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշում է կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացր...
Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային
Ռուսաստանը վերջին տարիներին նավթ է մատակարարել Կուբային և մտադիր է շարունակել այդ պրակտիկան։ Այս մասին «РИА Новости»-ին...
ՊԵԿ նախկին նախագահի կալանքը երկարացվեց
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով: Այս մասին ArmeniaSputnik-ի հետ զր...