Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»
Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»՝ հայտարարելով, թե «միջազգային գործընկերների ձախողումը՝ ստիպել Երևանին վերացնել այդ սպառնալիքը, ավելի շատ զոհերի և վիրավորների պատճառ է դառնում»։
Բաքվի հաղորդմամբ, 2020 թվականի նոյեմբերից ականների պայթյուններից զոհվել է 343 մարդ:
Երեկ ավելի վաղ Ադրբեջանը հայտնեց, որ Թերթերի շրջանում ականի վրա քաղաքացի է պայթել, նրա ոտքն ամպուտացվել է:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հունվարին տեղեկացրել էր, որ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզների նոր ի հայտ եկած ութ տեղեկամատյաններ։
Ադրբեջանական կողմը, սակայն, այս հայտարարությանը կոշտ արձագանքեց՝ շեշտելով՝ ակնկալում է, որ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան...
Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել. Fitch Solutions
Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հա...
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։Նա շեշտել է, որ այդ...