Արցախի ժողովուրդը չպետք է քվերակի ՀՀ իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն իրականացնող թեկնածուի օգտին. Փաշինյան
Արցախում միշտ էլ ընտրոությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել քան Հայաստանում: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախում սպասվող նախագահական ընտրությունների մասին:
«Ասել, որ Արցախում ընտրությունները վտանգավոր կարող են լինել, դա անհեթեթություն է: Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույց է, որ Արցախը կայացած պետություն է ու խոսել այն մասին, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել, աբսուրդ է: Հայաստանի Հանրապետությունը, մենք մեզ համարում ենք Արցախի անվտանգության երաշխավորը և Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության երաշխավորը: Մենք համոզված ենք, որ Արցախի ժողովուրդը ամենաբարձր մակարդակով կկառավարի իր իշխանության իրավունքը»,- նշեց վարչապետը:
Հարցինՙ ՀՀ իշխանություններն ունեն համակրանքներին ու հակակրանքներին, Փաշինյանը պատասխանեց. «Ես հստակ եմ ասել. Արցախի ժողովուրդը չպետք է քվերակի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն ու կրկին հրահրում ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել ու այդպիսի վերաբերմունք ցուցաբերել ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանությանը նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանը ընտրած ու վստահող ժողովրդին»,- շեշտեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...