Զախարովան` Փաշինյանի հայտարարությունների մասին
Սա կարելի է գնահատել միայն մեկ արտահայտությամբ՝ чудеса на виражах։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե Ռուսաստանը չկարողանա ապահովել կայունություն եւ անվտանգություն Լեռնային Ղարաբաղում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ապա նա կամ պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ դրանով իսկ բարձրացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ռուս խաղաղապահներին մանդատ տալու հարցը, կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը»։
«Այլ բացատրություն չեմ կարող տալ: Ես չեմ էլ փորձի վերլուծել, եւ ինչ-որ կերպ հանգել ինչ-որ եզրակացության, թե ինչ կարող է նկատի ունենալ եւ ինչպես է դա առնչվում ինչ-որ բանի հետ: Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ չեմ պատրաստվում բացատրել։ Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է»:
Նմանատիպ հոդվածներ
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արե...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ...