Ծեծկռտուք. պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը հիվանդանոց է տեղափոխվել
Ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանի նախկին պատգամավորի տղայի՝ քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և «Վրացական երազանքից» խորհրդարանի ներկայիս պատգամավորի եղբոր միջև: Այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, սակայն արդեն 4-րդ օրն է ՆԳՆ-ն չի ճշգրտում այս տեղեկատվությունը, փոխանցում է jnews.ge լրատվականը:
Ծեծկռտուքը պատգամավորների հարազատների միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին: Լրատվամիջոցը գրում է, որ չի հրապարակում կատարվածի մանրամասները, որովհետև չի կարողացել ճշտել ունացած տեղեկատվությունը, քանի որ երկու կողմերն էլ հրաժարվել են մեկնաբանել, իսկ ՆԳՆ-ից արդեն 4-րդ օրն է ստանում է պատասխան, որ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է:
«Այս փուլում պարզվում են գործի մանրամասները, մենք չենք կարող սրանից ավելի տեղեկատվություն տալ», – ասել են ՆԳՆ մամուլի ծառայությունից: Այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործ է բացվել, ո՞ր հոդվածի հիման վրա, Ներքին գործերի նախարարությունից պատասխան նույնպես չկա:
Հայկական ժամանակին հաջողվել է պարզել, որ ծեծկռտուքն սկսվել է սովորական վիճաբանությունից: Դրանից հետո հիվանդանոց են տեղափոխել Հենզել Մկոյանի եղբորը՝ Մարտուն Մկոյանին և ևս մեկ այլ անձի: Մարտուն Մկոյանին հիվանդանոցում կար են դրել: Երկրորդը, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, առանձնապես չի տուժել, նրա և Մարտուն Մկոյանի բարձր ճնշումը նորմալացրել են:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...
«Հայելի»-ում գրանցված միջադեպով չորս քաղաքացի ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. Էդգար Ջանոյան
«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով չորս անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ։ Այս մա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...