Կոտրել են «Նիսանի» ապակին և գողացել դրոնը․ ձերբակալվածը հայտնել է ևս 3 նման գողության մասին
Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ի ժամը 23.00-ից հոկտեմբերի 7-ի ժամը 09.45-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Մարգարյան փողոցում կայանված «Նիսան» ավտոմեքենայի ապակին և գողացել դրոնը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ռոստոմյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Գողոնն առգրավվել է:
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ Աջափնյակ համայնքում ավտոմեքենաներից կատարել է ևս 3 գողություն։
Հանցադրվագներից մեկը կատարվել էր սեպտեմբերի 11-ին, որի վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողից հաղորդում էր ընդունվել։ Տղամարդը Մարգարյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս և փող էր գողացել։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի պատգամավորին մահացած են գտել․ նա Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակն էր
Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն Է ստացել, որ մայրաքաղաքի Դնեպրովսկի շրջանում մահացած հայտնաբերել են...
Եղբայրը փորձել է քրոջ մեղքն իր վրա վերցնել․ վարորդական վկայական չունեցող քույրը տապալել էր լուսացույցը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկո...
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Հրազդանում. վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան վիրավորներ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկա...