ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների դեպքից
Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերեցին տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։ Տան բակում տղամարդկանց դիեր կային։
Պարզվեց ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան ու 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ «Ճվճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գոգոլի փողոցի 26/22 հասցեում կատարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ՍԱՀՄԱՆԻՑ. Զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնում են ՀՀ տարածք ներխուժած թշնամու զրահատեխնիկան
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժած թշնամու զրահատեխնիկան:
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում կրակը դադարեցվել է. Hraparak
Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքում կրակը դադարեցվել է Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Դմի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մոտներս եկավ ու սկսեց ճղճղալը, ասինք՝ էլ չենք աշխատի․ պիստալետը հանեց ու տղային սպանեց»․ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիներ
Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում...