Խուդաթյանը՝ Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման ժամկետների մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ 2026 թվականի պետական բյուջեով Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար նախատեսվում է հատկացնել 2.5 միլիարդ դրամ։ ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում նախարարը նշել է, որ նոր կայարանի կառուցման համար կտրամադրվի ևս 2 միլիարդ դրամ, իսկ ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար՝ 1 միլիարդ դրամ։
Ընդհանուր առմամբ՝ երեք ծրագրերի համար նախատեսված ֆինանսավորումը կկազմի 5.5 միլիարդ դրամ։ Նոր կայարանի շինարարությունը նախատեսվում է իրականացնել «Քաղաքային զարգացում ծրագրի» շրջանակում, որի ընդհանուր արժեքը 16.6 միլիարդ դրամ է։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցում՝ 7 միլիարդ դրամ բյուջեով։ Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025-ի վերջին կամ 2026-ի սկզբին։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 250 միլիոն դոլար, իսկ շինարարության տևողությունը՝ մինչև հինգ տարի։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էին տարել մանկահասակ երեխաներին
Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էին տարել մանկահասակ երեխաներին: Այս մասին գրում են սոցիալական կայ...
Դա պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն. Զելենսկի
Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այս մասին X-ի իր էջում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները և հակառակն է պնդում
ՀՀ ԱԳՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախ...
Նեթանյահուի նստավայր ներխուժելու փորձի ժամանակ ձերբակալվել է ութ մարդ. JPost
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է ութ ցուցարարի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ բողոքի ցույցի ժամա...