Ալեն Սիմոնյանը` Ալիևի ու Էրդողանի Հայսատան գալու մասին
Ադրբեջանցիները վստահեցրել են, որ Հայաստան գալու հետ կապված որևէ խնդիր չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Երևանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանին նրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով։ Իրենք որևէ խնդիր չեն տեսնում մեր համագործակցության ու փոխադարձ այցերի հետ կապված»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանն ակնկալում է, որ բոլոր այն երկրները, որոնք մշտապես մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Երևանում նույնպես կմասնակցեն։
«Հարգելի՛ ժողովուրդ, պատրաստ եղեք, ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններն՝ Ադրբեջան։ Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես, գերիների, պահվող անձանց հարցը, բայց, այնուամենայնիվ, շփումները շարունակվելու են, ու մենք դրանք խորացնելու ենք»,- ասել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան։
«Մենք էլ ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի հետ որևէ պրոցես տեղի չէր ունենում. Նարեկ Կարապետյան
Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի հետ որևէ պրոցես տեղի չէր ունենում, լրագրողների հետ զրույցում հայ...
Առաջին հայացքից կթվա մեծ բան չէ. Կոստանյանը՝ 30 կմ ոռոգման ջրագծի մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, 2024 թվականի ընթացքում Երևանում շուրջ 30 կմ ոռոգման ջրագիծ է կառուցվ...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել է Հակակ...
Որն է Ուկրաինայի հակամարտությունից ԱՄՆ-ի օգուտն ըստ Կուլեբայի
ԱՄՆ-ի համար Ուկրաինայի հակամարտությունից օգուտն այն է, որ նրանք պահպանում են իրենց զինվորների կյանքը, ովքեր ստիպված չեն...