Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի հետ որևէ պրոցես տեղի չէր ունենում. Նարեկ Կարապետյան
Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի հետ որևէ պրոցես տեղի չէր ունենում, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:
Նա նշել է, որ սեփականության իրավունքների խախտման որևէ փաստ չունեն, մինչև Կարապետյանի հայտնի հայտարարությունը։
«Սակայն պետք է նշեմ, որ չի կատարվում Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, որը ՀՀ-ին պարտավորեցրել է այսպիսի որոշում չկատարել։ Ուզում եմ մեր ժողովրդին տեղեկացնել, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության։ Մենք պատրաստ ենք կրելու բիզնեսի հետևանքները մեր համոզմունքների համար։ Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։ Շատերն են ասում, թե հայ գործարարները միայն գումար աշխատելու համար են, սակայն շատ գործարարներ, ձեռներեցներ ունեն գաղափարական մեծ հենք և պատրաստ են բոլոր ճնշումներին, ֆինանսական կորուստներին՝ միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար»,-հավելել է նա։
Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Կարապետյան ընտանիքը պետք է շնորհակալություն հայտնի իրեն, քանի որ ՀԷՑ-ում մեծ խնայողություններ է արել՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ ու արդյունքներ են եղել, սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել որևէ մեկին, ով գործիք է հանդիսացել նրան, որ Հայաստանում սեփականության իրավունքը ոտնահարվի»։
Հիշեցնենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկվեց գործունեության լիցենզիայից։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթուղիները կվերագործակվեն. Նիկոլ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպումից հետո
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստա...
Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է, Անկարան ակնկալում...
Աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն է. Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ
ԱՄՆ-ն կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 50%՝ 2027 թվականի հունվարի 1-...
Քոչարյանները պահանջում են հերքում և 2 000 000 դրամ․ Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տեղեկություն. Քոչար...