Ուկրաինան չի կարողանա վերադարձնել Ղրիմը. Իտալիայի պաշտպանության նախարար
Ուկրաինան չի կարողանա վերադարձնել Ղրիմը և 2022 թվականից հետո կորցրած տարածքները, քանի որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի դրանցից: Այս մասին ANSA-ի փոխանցմամբ, ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն։
«Ռուսաստանը երբեք չի հրաժարվի դրանցից, և Ուկրաինան չի կարողանա դրանք ինքնուրույն վերադարձնել, նույնիսկ մեր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի օգնությամբ», - նշել է Կրոսետտոն։ Նա հավելել է, որ տարածքները Կիևի վերահսկողությանը վերադարձնելը բարդանում է Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի սահմանադրական ճանաչումով որպես ռուսական տարածքներ։
Սեպտեմբերին՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան՝ Եվրամիության աջակցությամբ, կարող է վերադարձնել իր բոլոր կորցրած տարածքները։ Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ Ուկրաինան կկորցնի որոշ տարածքներ Ռուսաստանի հետ հակամարտությունից հետո։ Իսկ հոկտեմբերին Թրամփը լիովին հերքել է, որ Զելենսկու հետ քննարկել է Ռուսաստանին տարածքային զիջումների հարցը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու հարցը
ՆԱՏՕ-ի անդամ երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտության շուրջ...
Ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակո...
Հյուսիսային Կորեան կարող է Ռուսաստանին համազարկային կրակի համակարգեր մատակարարել
Հյուսիսային Կորեան մշակել է 240 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ «կառավարվող» արկերով, որոնք կարող են Ռ...
Իրանի վրա Իսրայելի հարձակումներից կան վիրավորներ
Թեհրանի վրա Իսրայելի հարձակումներից վիրավորվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ առնվազն 35 կին և երեխա։ Այս մասին հայտնել է...