Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց հայտնի հակածխախոտային օրինագիծը
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» կից օրենքների նախագծերի փաթեթը։
Հակածխախոտային նախագծի վերաբերյալ ԱԺ-ում կարծիքներ հնչեցին։
Նախքան քվեարկությունը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ քննարկումներ են ունեցել խմբակցության ներսում, կառավարության հետ, ողջունում են նախաձեռնությունը, բայց քանի որ որոշ խնդրահարույց հարցեր կան, պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն, դրա համար «Իմ քայլը» ազատ կքվեարկի։
Թունյանն առաջարկեց ընդունել նախագիծը, ապա ԱԺ-ում օրենդրական նախաձեռնությունների միջոցով շտկել բացերը։
Սասուն Միքայելյանն էլ կարծում է՝ նախագիծը պետք է հետ կանչել, մշակել, նոր բերել, ոչ թե աշխատանքային խումբ ստեղծել օրենքի ընդունումից հետո։
Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով
Նմանատիպ հոդվածներ
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...