Թուրքիան կապ է հաստատել Չեռնոգորիայի հետ՝ իր քաղաքացիների անվտանգության հարցով

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ կապ է հաստատել Չեռնոգորիայի իշխանությունների հետ՝ Պոդգորիցայում տեղի ունեցած անկարգությունների և թուրք քաղաքացիների ձերբակալությունների հետևանքով։ Անկարայի հայտարարությամբ՝ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար։


Չեռնոգորիայի ոստիկանությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Պոդգորիցայի տարածքում ոստիկանության բաժին է բերվել 45 քաղաքացի՝ Թուրքիայից և Ադրբեջանից՝ նրանց երկրի տարածքում գտնվելու օրինականությունը ստուգելու նպատակով։ Երկու անձ ձերբակալվել է՝ տեղի բնակչի վրա հարձակման գործով։


«Անցած հանգստյան օրերին Չեռնոգորիայում տեղի ունեցած միջադեպերը վերաբերում էին նաև մեր քաղաքացիներին։ Դեպքերից անմիջապես հետո մենք կապ ենք հաստատել պաշտոնական ներկայացուցիչների հետ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ