«Գնալու եմ եկեղեցին ազատագրելու ճանապարհով». Արագածոտնի մարզպետ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ով կնոջ հետ է ժամանել Հովհաննավանք լրագրողների հետ զրույցում ասել է.
«Ես մասնակցում եմ պատարագին ոչ թե նրա համար, որ այն արագածոտնի մարզում է, այլ այդպես կվարվեի, եթե այն լիներ ՀՀ ցանկացած կետում»:
«ՀՀ ցանկացած կետում կլինեմ, եթե մեր հոգևորականները վեր կանգնեն իրենց վախերից ու բարձրաձայնեն այն արատավոր երևույթները, որոնք արատավորում են Հայ Առաքելական եկեղեցին»,- նշել է Մովսիսյանը:
Նա նշել է, որ իրեն ոչ ոք չի հրահանգել մասնակցել պատարագին, այլ ինքն է կատարել նման ընտրություն՝ լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ:
«Գնալու եմ եկեղեցին ազատագրելու ճանապարհով: Այսօր այստեղ եմ ոչ միայն կիրակնօրյա պատարագին մասնակցելու, այլև ի աջակցություն Տեր Արամի»,- նշել է մարզպետը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հովհաննավանքի եկեղեցի, մեկնարկել է Սուրբ պատարագը:





























