Արմեն Գալջյանն անդրադարձել է Արշակ սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ տեսանյութին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ տարածվող ինտիմ տեսանյութին և գրել.
«Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի անդամ է նաև Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հիմա Տեր Արամը այսքանից հետո ինչպե՞ս ընդունի իրեն կարգալույծ անելու նրանց որոշումը:
Երբ Պետրոսին կանգնեցրին հրեական Սինեդրիոնի գլխավոր քահանաների առաջ, ովքեր արգելել էին քարոզել Հիսուսի անունով նա պատասխանեց այսպես`
Գործք Առաքելոց 5:29
«Աստծուն պետք է ավելի հնազանդվել, քան մարդկանց»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին համացանցում ինտիմ բնույթի տեսանյութ էր տարածվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հերքել նորաբաց տելեգրամյան–ալիքով հրապարակված տեսանյութում իր մասնակցությունը։ Տելեգրամյան իր ալիքում սրբազանը նաև հերքել է, թե ինքը Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարական տալու պահանջ է ներկայացրել։
Նմանատիպ հոդվածներ
Ռազմական ուժերի և բնակչության միջև բախումներ` Մյանմարում. սպանվել է առնվազն 25 քաղաքացի
Մյանմարում ռազմական ուժերի և բնակչության միջև բախումների հետևանքով սպանվել է առնվազն 25 մարդ, հայտնում է Al Jazeera լրատ...
Երևանի երաժշտական հատուկ դպրոցի մանկավարժներին 50 միլիոն դրամ կտրամադրեն
Հայաստանում ամենացածր վարձատրվող արվեստագետ–մանկավարժներն այս տարի հնարավորություն կունենան հավելյալ գումար աշխատելու` հ...
Հայաստանում ձյուն և մառախուղ է սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններ...
Իշխանական գիշերային նիստը. ինչ են քննարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ է...