Հասարակություն
Երևանի երաժշտական հատուկ դպրոցի մանկավարժներին 50 միլիոն դրամ կտրամադրեն
Հայաստանում ամենացածր վարձատրվող արվեստագետ–մանկավարժներն այս տարի հնարավորություն կունենան հավելյալ գումար աշխատելու` հավելյալ աշխատանքի դիմաց։ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի մանկավարժները…
Հայաստանում ամենացածր վարձատրվող արվեստագետ–մանկավարժներն այս տարի հնարավորություն կունենան հավելյալ գումար աշխատելու` հավելյալ աշխատանքի դիմաց։ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի մանկավարժները կառավարությունից 1–ական մլն դրամ կստանան։
Այս որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Գումարը տրամադրվում է Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունների միջոցով իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրի իրականացման համար։
Ծրագրի ընդհանուր ֆոնդը 50 մլն դրամ է։ Մանկավարժները 1 մլն դրամի դիմաց պարտավորվում են տարվա ընթացքում այցելել 30 ուսումնական հաստատություն`Հայաստանի յուրաքանչյուր մարզում 3-ական դպրոց: Մեկ ուսումնական հաստատություն այցելության գումարը հաշվարկված է 33 300 դրամ, որի մեջ ներառված է ճանապարհածախսը, կտավների, մոլբերտների, երաժշտական գործիքների և այլ անհրաժեշտ ուսումնական պարագաների տեղափոխության ծախսերը, օրապահիկը, գիշերակացի գումարն ու բուն աշխատանքի վարձատրությունը` առանց հարկերի ու տուրքերի:
Դրա համար կառավարությունը որոշեց ծրագրին հատկացված 50 մլն դրամից բացի ևս 10 591 700 դրամ լրացուցիչ փոխանցել` հարկերն ու տուրքերը վճարելու համար։
Ծրագրի իրականացման համար 2018թ–ին հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի ներկայացրած ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
«10 օր առաջ ավտոներկրողները եկել էին ԱԺ հանդիպման։ Խնդիրն այն էր, որ երկրորդ մեքենան ներմուծելիս, երբ նվիրատվություն էր...
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում է, որ 5 հազար դրամանոց թղթադրամի վրա ԿԲ-ն փորձել է եկեղեցի պատկերել, փոխարենը...
Ավելին Հասարակություն բաժնից
Հռոմից գրեթե 30 տարով հին․ ռումինացիների ուշագրավ անդրադարձը Երևանին՝ վճռորոշ խաղից առաջ
Մահացել է լեգենդար երգչուհի Դոլլի Փարթոնը
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
5.0
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
5.0