Ռազմական ուժերի և բնակչության միջև բախումներ` Մյանմարում. սպանվել է առնվազն 25 քաղաքացի
Մյանմարում ռազմական ուժերի և բնակչության միջև բախումների հետևանքով սպանվել է առնվազն 25 մարդ, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Հայտնի է, որ որոշ շրջաններում քաղաքացիական անձինք ստեղծել են «պաշտպանական ուժեր»՝ պետական կառավարման դեմ զենք վերցնելու նպատակով։ Վերջին բռնությունները տեղի են ունեցել մայրաքաղաք Նայպիդոյից 300 կիլոմետր հյուսիս՝ Սագաինգ շրջանի Դիփային քաղաքում։ Բախումներից հետո հավաքվել է զոհերի 25 մարմին։
Բնակիչները նշել են, որ ռազմական բեռնատարները մտել քաղաք և կրակ բացել՝ հույս ունենալով բացահայտել տեղի պաշտպանական ուժերի անդամներին։ Նրանք նշել են, որ պաշտպանական ուժերի անդամները փորձել են պատասխան կրակ բացել, սակայն զինվորականները կրակել են ճանապարհին հայտնված ցանկացած մարդու՝ առանց հստակ թիրախ ունենալու։
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Մյանմարի հեղաշրջումից հետո շուրջ 23 հազար քաղաքացի բռնության հետևանքով լքել է իր տունը։ Քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիան, իր հերթին, հայտնում է, որ փետրվարից ի վեր առնվազն 888 մարդ է սպանվել անվտանգության ուժերի կողմից, իսկ մոտ 5200-ը կալանքի տակ է:
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Նմանատիպ հոդվածներ
Կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. ՄԻՊ-ը` արցախցիներին
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենա...
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
«Էյֆորիայի սիրահար հայկական լսարանին առաջարկում եմ իրական աչքերով նայել այս իրողությանը». Ն. Հոխիկյանը ` Բաքվում հրդեհի մասին
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի ափամերձ նավթահորատման վայր...
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հուլիսի 4-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20.52-ին, երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Բեյլագանի շրջանում (Փայտակարան), հ...