Քաղաքականություն

ՄԻՊ-ը՝ պաշտոնատար անձանց կողմից արգելված խոսքի տեսակներ օգտագործելու մասին

Vika B. 1 րոպե 52 դիտում
ՄԻՊ-ը՝ պաշտոնատար անձանց կողմից արգելված խոսքի տեսակներ օգտագործելու մասին

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մասնագիտական, ակադեմիական համայնքները, պաշտոնատար անձինք ավելի ազատ են իրենց խոսքի տեսանկյունից և ավելի հանդուրժող պետք է լինել նրանց նկատմամբ, այդ թվում` խոսքի արգելված տեսակներ օգտագործելու պարագայում, թյուր պատկերացում ունեն բարեվարքության, էթիկայի և վարքագծի կանոնների համակարգի մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:


«Այս կանոնները ենթադրում են շատ ավելի մեծ զգոնություն խոսքի նկատմամբ, և դրանք չպահպանելու դեպքում կարգապահական պատասխանատվություն: 


Միևնույն ժամանակ, անթույլատրելի է և այն տրամաբանությունը, որ նշված կանոնները խախտող խոսքի ցանկացած տեսակ կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:


Չափազանց զգույշ է պետք լինել խոսքի համար քրեական պատասխանատվության գործիքներ գործադրելիս, առավել ևս` անձանց ազատությունից զրկելիս»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250