Քաղաքականություն

Չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. Արմեն Սարգսյանը՝ միջազգային համաժողովում

Չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. Արմեն Սարգսյանը՝ միջազգային համաժողովում
Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ։ Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանն կիբերանվտանգության միջազգային CYBERSEC2020 համաժողովում անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական…

Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ։ Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանն կիբերանվտանգության միջազգային CYBERSEC2020 համաժողովում անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին.

«Թերեւս լսել եք, որ Ադրբեջանը կիրակի օրը գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբերհարձակումների, ինչպես նաեւ անձնակազմի՝ խորհրդատուների,վարձկանների եւ անգամ F-16 կործանիչների միջոցով:

Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Ինչո՞ւ եմ ասում ուրվական. դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց եւ իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի»:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250