
Բայց Վարդանիկին էլ ասֆալտին չեն փռել, սիրուն, ժպտալով, վազելով գնում էր՝ մեքենան նստեր. Ալեքսանյան

Վարդանիկին էլ ասֆալտին չեն փռել, սիրուն ժպտալով, վազելով գնում էր՝ մեքենան նստեր, ի՞նչն են փռել։ Այս մասին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարիներին, երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ են մեղադրվում այս կամ այն կոռուպցիոն գործարքի համար, ինչո՞ւ նրանց էլ ասֆալտին չեն փռում և նման ձևով չեն ձերբակալում, ինչպես Վարդան Ղուկասյանի դեպքում էր։
Իսկ թե ինչո՞ւ չեն հրավիրել Ղուկասյանին և նախընտրել են բռնությամբ շոու իրականացնել՝ Ալեքսանյանը պատասխանել է.
«Ղուկասյանի տեղը ձեզ վա՞տ եք զգում, մարդն ուրախ գնում էր, ի՞նչ է․ բռնությո՞ւն է տեղի ունեցել»,- ասել է նա։
Ալեքսանյանը նշել է՝ գուցե, նման կերպ են վարվել, քանի որ քննչական գործողությունների համար անսպասելիության էֆեկտ պետք է օգտագործեին։