Մարգարիտա Սիմոնյանի դեմ մшհшփորձը նախատեսվել է կատարել 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց. ՌԴ ՔԿ
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործի քննությունը, գրում է «Ռիա նովոստի»-ն:
«National Socialism/White Power»-ի ահաբեկչական կազմակերպության հիմնադիրը (որը Ռուսաստանում համարվում է ահաբեկչական և արգելված կազմակերպություն) և դրա 11 անդամ, որոնք մեղադրվում են լրագրող Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը կազմակերպելու մեջ, համաձայնել են հանցագործությունը կատարել 50,000 դոլարի դիմաց։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
Սպանության դավադրության մեջ ներգրավված անձանց նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ատելություն հրահրելու, զինված կողոպուտի և սպանության դավադրության համար։
Հետաքննիչները կարծում են, որ կազմակերպության անդամներ Բալաշովը, և Եգոր Սավելևը համաձայնել է սպանել Սիմոնյանին անհայտ անձանց խնդրանքով: Հանցակիցները տեղեկություններ են հավաքել նրա ժամանակացույցի և ճանապարհորդության երթուղիների մասին: Հրազեն և զինամթերք պատվիրատուներից ստանալուց հետո նրանք պլանավորել են իրականացնել դավադրությունը:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն գործնական քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հանդիպման համար. Զախարովա
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն գործնական քայլեր կձեռնարկեն «3+3» ձևաչափով հանդիպման համար: Այս մասին ասել է Ռու...
Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում. Սուրենյանց
Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Մոլդովայում ավարտված խորհ...
Վենսը նոր հայտարարություններ է արել ԱՄՆ-Իրան համաձայնության շուրջ
ԱՄՆ-ն և Իրանը պահպանում են խաղաղության համաձայնագրի պայմանները, իսկ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնվել է, հ...
Շատերի մոտ տպավորություն էր, թե խաղաղության պայմանագրի միակ խոչընդոտն Արցախն է. Աբրահամյան
Շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրի ստորագրման համա...