Շատերի մոտ տպավորություն էր, թե խաղաղության պայմանագրի միակ խոչընդոտն Արցախն է. Աբրահամյան
Շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրի ստորագրման համար միակ խոչընդոտը կամ խնդիրն Արցախն էր, և Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո հարցը փաստացի լուծվել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարՏիգրան Աբրահամյանը։
«Շատերի մոտ տպավորություն է ձևավորվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը և որ Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծվել է։
Իրականության մեջ ՀՀ-Ադրբեջան չակերտավոր խաղաղության պայմանագիրը միայն Արցախի բլոկը չէր, կան մեծ թվով խնդիրներ, որոնք խնդիրներ էին առաջացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, և որոնք խոչընդոտում էին այդ պայմանագրի ստորագրմանը»,- ասել է նա։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ առաջինը խոչընդոտը սահմաններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն է։
«Այս հարցի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները բավականին տարբերվում են։ Ադրբեջանը այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ, որպես սկզբունք չի ուզում հիմք ընդունել մեկ քարտեզ, առաջ է բերում սկզբունքներ, որոնք չեն կարող լինել բանակցությունների հիմքում։
Երկրորդը կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցերն են, սրա տակ Ադրբեջանը փորձում է առաջ մղել այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» հանգամանքը ու բնականաբար այս թեման ևս մեծ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր ստորագրվելիք փաստաթղթղերում»,- ընդգծել է պատգամավորը։
Խմբակցության քարտուղարի խոսքով Արցախի հարցը այս գործընթացում եղել է կեղծ խոչընդոտ։
«Իրականության մեջ Արցախի հարցում կար կոմպրոմիս Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դրա արտացուլումը վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարություններն էին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ և բնակաբար այս հարցը չէր կարող որևէ խոչընդոտ առաջացնել պայմանագրի ստորագրան հարցում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է Տիգրան Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...