2026-ից աշխատանքային պայմանագրերը կդառնան ամբողջությամբ էլեկտրոնային․ ՊԵԿ
2025 թվականի ընթացքում էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը կգործեն կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից դրանք պարտադիր կկիրառվեն բոլոր գործատուների և աշխատողների համար։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Նոր համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարեցումը և փոփոխումը կկատարվի բացառապես թվային հարթակի միջոցով։ Գործատուները բոլոր գործողությունները կիրականացնեն «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով, որտեղ հնարավոր կլինի ստեղծել, ստորագրել և փոփոխել աշխատանքային պայմանագրերը, հրամանները և հավելումները։
Համակարգը ներառում է պարտադիր լրացման դաշտեր, հուշումներ սխալների դեպքում, ինչպես նաև հնարավորություն՝ փաստաթղթերը խմբագրելու, չեղարկելու և որոնելու համար։
Աշխատողները կարող են մուտք գործել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»՝ «Աշխատանքային պայմանագրեր» բաժնի միջոցով։ Էլեկտրոնային ստորագրությամբ հնարավոր կլինի դիտել, ստորագրել և հաստատել բոլոր աշխատանքային փաստաթղթերը։
Թվային համակարգը հասանելի կլինի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նշվում է, որ գործող պայմանագրերը գործատուները պարտավոր կլինեն մինչև 2027 թվականի հունվարը մուտքագրել համակարգ՝ աշխատողների էլեկտրոնային ստորագրությամբ հաստատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ն` Հայաստանի հանդեպ. «Ժողովուրդ»
«Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու...
Սա պատասխան էր ԱՄՆ-ին մեր տարածքի դեմ ուղղված բացահայտ ագրեսիային. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակումները: Այս մասին հայտնում է APA E...
Հայկ Մարությանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին
«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ վերջինիս մոտ կանգնած աղբյուրների, բավականին վճռական է տ...
Հակոբ Արշակյանը հրապարակել է Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ձ...