ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք․ Ռուսաստանի ԱԳՆ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ աշխարհի համար: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ սպառնալիքները, որոնք Ուկրաինան ներկայացնում Է տեղեկատվական տարածքում, կրում են համընդհանուր բնույթ»,- ասել է նա։ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ «իրականում ՆԱՏՕ-ն այսօր իրականացնում է թվային զենքի անվերահսկելի բաշխում այս երկրի միջոցով»։
«Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով միջազգային հանրության բոլոր անդամների համար. այսօր տեսադաշտում է Ռուսաստանը, իսկ վաղը մեր փոխարեն կարող է լինել ցանկացած այլ պետություն, որն անցանկալի Է Վաշինգտոնի համար»,- զգուշացրել է դիվանագետը։
Ավելի վաղ «РИА Новости»-ին տված հարցազրույցում Սիրոմոլոտովը հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զգալիորեն աճել է ռուսական տեղեկատվական ռեսուրսների և ենթակառուցվածքների օբյեկտների դեմ կիբեռհարձակումների թիվը։ Դրանք գրանցվում են հիմնականում Հյուսիսային Ամերիկայի և Եվրամիության երկրներից։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի․ հայտարարություն
Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է...
Արցախի ժողովրդի կոչ-ուղերձը համայն հայությանն ու աշխարհին
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփյուռ...
Գևորգյանները չգիտեն՝ 2020թ.-ի հոկտեմբերի 2-ին Ջաբրաիլում ինչ է տեղի ունեցել իրենց որդու հետ
Գեւորգյանները 2 տարուց ավելի է՝ իրենց միակ որդուն են սպասում։ 2020թ.–ի հոկտեմբերի 2–ից ծնողները չունեն հարցի պատասխանը՝...
ՔԿ-ից հայտնել են, թե սեպտեմբերյան հայ-ադրբեջանական բախումների ընթացքում քանի զոհ ունի հայկական կողմը
Այս տարվա սեպտեմբերյան երկօրյա հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հայաստանյան կողմը 224 զոհ է ունեցել։ Այս մասին 24Ne...