Օտարերկրյա պետհամարանիշով մեքենան որքան ժամանակով կարող է շահագործվել Հայաստանում. ՊԵԿ

Օտարերկրյա քաղաքացին օտարերկրյա պետհամարանիշով մեքենան որքա՞ն ժամանակով կարող է շահագործել Հայաստանում։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:


«Եթե ձեր անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը  գրանցված է երրորդ երկրում այսինքն որևէ օտարերկա երկրում, ապա ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն՝ ԵԱՏՄ մաքսային տարածք՝ այդ թվում ՀՀ տարածք ավտոմեքենան ժամանակավոր կարող եք ներմուծել՝ մինչև մեկ տարի ժամկետով»,- ասված է հայտարարության մեջ:


ՊԵԿ-ից նշում են, որ նշված ընթացակարգը վերաբերում է ինչպես օտարեկրա քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց՝ այնպես էլ ԵԱՏՄ պետության անդամ քաղաքացիներին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին:


ԵԱՏՄ պետության անդամ քաղաքացիները և ՀՀ քաղաքացիները կկարողանան ժամանակավոր ներմուծել միայն այն դեպքում, եթե մաքսային ձևակերպման ընթացքում ներկայացնեն մաքսատուրքերի և հարկերի պարտավորությունների դրամական ապահովում՝ այսինքն դեպոզիտ թողնեն:

Քաղաքականություն