«Մեր ձևով» շարժման համակիրները գնացել են աջակցելու հոգևորականներին

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր հորեղբոր՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին դատարանի որոշման հրապարակումից հետո եկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ 


Այս դատարանում արդեն շուրջ  քննվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդությունը։


Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։


Այս պահին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արագածոտնի թեմի առաջնորդի, առաջնորդարանի դիվանապետ, Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի և առաջնորդարանի հաշվապահի կալանքի միջնորդությունները։

Քաղաքականություն

Պատահարներ