Դատավորներին հրահանգել են մեկ շաբաթ հերթապահել դատարանում. «Հրապարակ»

«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երեւանի առաջին ատյանի բոլոր դատարանները` իրենց բոլոր դատավորներով հանդերձ, մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն դատարանում։ Նման բան մեկ էլ եղել է, երբ Սամվել Կարապետյանին էին ձերբակալում:


Հավանաբար, դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը մտածել է՝ տրցակներով միջնորդություններ են բերելու, բոլոր դատարանները հերթապահեն, որ հասցնեն կալանքի սանկցիաներ տալ: Հիմա 12 հոգեւորականի են բերման ենթարկել, եւ նորից նման հրահանգ է տրվել, թերեւս, կանխատեսում են, որ շատ միջնորդություններ կլինեն։


ԲԴԽ-ից ասել են «Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարակշռելու` մինչդատական վարույթի շրջանակում ներկայացված միջնորդությունները, բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացնելու մասին միջնորդությունները քննելու վերաբերյալ հերթապահությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»,- գրում է «Հրապարակ» թերթը։ 

Քաղաքականություն

Պատահարներ