ՆԱՏՕ-ում մեկնաբանել են դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը լուծված է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ տվյալ հարցի շուրջ քննարկումներ չկան, Ուկրաինան հաստատ կլինի դաշինքի անդամ:
Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, թե երբ դա կարող է տեղի ունենալ, ինչպես նաև ինչ է անհրաժեշտ դրա համար։
Միևնույն ժամանակ, Բաուերն ընդգծել է, որ անդամակցության պայմաններից մեկը Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների բացակայությունն է, և դրանք, նրա խոսքով, շուտով չեն ավարտվի:
Մինչ այդ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը այն ժամանակ, երբ երկիրը հակամարտության մեջ է, կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի պատերազմի:
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան երկրներին ՆԱՏՕ հրավիրելու պահին անվտանգության երաշխիքներ են ստացել, բայց եթե Ուկրաինան ստանա նույնպիսի երաշխիքներ, ապա դա կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...
ՀՀ–ում Իրանի դեսպանը` Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիա...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին․ փաստաբանը մանրամասնում է
Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Սամսոնյանին տ...