ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքները մուլտիպլեքսից հանելու մասին
Տեւական ժամանակ արդեն իսկ այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի տարբեր գերատեսչությունների: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեությանը, Հայրապետյանը նշեց, որ այդ մասով ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները։
«Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը:
Դիտարկմանը, որ արդեն իսկ նման մի քննարկում եղել է, որից հետո հայտարարվեց, որ Երեւանը չի ներկայացրել փաստեր, նախարարն ասաց. «Ճիշտ եք, խոսքը դեկտեմբերյան խորհրդակցությունների մասին է: Պետք է ասեմ, որ այն լուծումները, որոնք հայկական կողմի առաջարկների փաթեթում ներառված են, ենթադրում են նաև նախկինում արված փորձերը, որոնց արդյունքում ոչ միայն որեւէ փոփոխություն բովանակության առումով չի եղել, այլեւ վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել։
Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատում։ Եվ սա նաև հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ: Եթե դրանք աշխատեին, ձեր հարցը հնչեցնելու կարիք չէր լինի: մենք սա գիտակցում ենք, եւ մեր ռուս գործընկերների հետ աշխատանքներում մենք սա նկատի ենք ունենում և իբրև փաստարկ մենք ներկայացնելու ենք»։
Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու՝ նախարարը պատասխանեց. «Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։
Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը՝ Հայրապետյանը պատասխանեց. «Պոլիտկոռեկտությունից ելնելով ես մեր առաջարկների եւ լուծումների վերաբերյալ մանրամասներից զերծ կմնամ։ Միայն կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուր որոշում կամ դիրքորոշում, որ որդեգրում է ԲՏԱ նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է ներդրված»։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանակի հր...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...