«Դա բեկումնային կլինի». Միրզոյան
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի, Աստանայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է Sputnik Казахстан-ը:
Երկար բանակցություններից հետո եկել է համաձայնագիրը ստորագրելու և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ առաջ շարժվելու ժամանակը, ընդգծել է նա:
Միրզոյանը Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումները։
«Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա նաև հիշեցրել է, որ Ղազախստանն իր հարթակն էր տրամադրում հայ-ադրբեջանական բանակցությունների համար, և պետությունները միասնական են անկախության ձգտման հարցում։
Ի պատասխան Մուրատ Նուրտլեուն նշել է, որ Աստանան և Երևանը համաշխարհային օրակարգի շատ հարցերի շուրջ կիսում են նույն տեսակետները:«Մենք նաև մեծ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ապահովմանը», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշառք է պահանջել. Վարդապետայան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ երկու դրվագով մեղադրանք...
Կոստանյանը` խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն...
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ...
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...