Պուտինի ուղերձը Հռոմի պապին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Հռոմի պապին ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նման բարձր առաքելության կատարման գործում։
«Երկու կողմերն էլ նշեցին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անձնական մեծ ներդրումը Ռուսաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել ջանքերը՝ ուղղված այդ կապերի հետագա զարգացմանը՝ միավորող հոգևոր և բարոյական արժեքների հիման վրա՝ ի շահ ավելի արդար աշխարհակարգի կառուցման։ Փոխադարձ ցանկություն է արտահայտվել խորացնել համագործակցությունը մշակութային և մարդասիրական ոլորտում, ինչպես նաև աշխարհի տարբեր շրջաններում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության գործում։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խնդրանքով Վլադիմիր Պուտինը Հռոմի պապ Լեւոն XIV-ին փոխանցեց իր հովվական ծառայության մեջ հաջողությունների մաղթանքները։ Հռոմի պապը արտահայտվեց երկու քույր եկեղեցիների միջև կարևոր երկխոսության շարունակման օգտին։
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը հաստատել է իր շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնելու հարցում և ընդգծել, որ ճգնաժամի վերջնական, արդար և համապարփակ լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները։
Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման համատեքստում Ռուսաստանի նախագահը զեկուցել է ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ երկրորդ փուլի ընթացքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների մասին։ Ընդգծվել է, որ ռուսական կողմը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ երեխաներին իրենց հարազատների հետ վերամիավորելու համար։
Պուտինը նորհակալություն է հայտնվել Հռոմի պապին՝ ճգնաժամի կարգավորմանը նպաստելու պատրաստակամության համար, մասնավորապես՝ Վատիկանի՝ հրատապ մարդասիրական հարցերի լուծմանը ապաքաղաքականացված հիմունքներով մասնակցության համար։
Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում հակամարտության սրման վրա և դիվերսիաներ է իրականացնում Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ։ Ընդգծվել է, որ ուկրաինական կողմի կողմից օրերս խաղաղ բնակիչների վրա իրականացված միտումնավոր և նպատակային հարձակումը միջազգային իրավունքի համաձայն հստակորեն դասակարգվում է որպես ահաբեկչություն։
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու լուծարման վերաբերյալ Կիևի իշխանությունների հայտնի գծի կապակցությամբ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռն ավելի ակտիվորեն կպաշտպանի կրոնի ազատությունը Ուկրաինայում։ Զրույցը կառուցողական էր։ Երկու կողմերն էլ շփումները շարունակելու մտադրություն են հայտնել», ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
ՌԴ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել
Կալուգայի Գրաբցևո օդանավակայանում ժամանակավոր թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնե...
ՆԳՆ-ն՝ վարորդական վկայականի ստացման նոր համակարգի մասին
Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-ք...