«Մենք ոչ մեկին հուսախաբ չենք անի և կաջակցենք դժվարին իրավիճակում». Պուտին
Ռուսաստանը բաց երկիր է և միևնույն ժամանակ ունի ինքնատիպ քաղաքակրթություն։ Ռուսաստանի Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք կարողանում ենք ընկերություն անել, պահել մեր խոսքը, ոչ մեկին հուսախաբ չենք անի և կաջակցենք դժվարին իրավիճակում։ Համաճարակի ընթացքում մենք օգնել ենք տարբեր երկրների, այդ թվում ՝ Իտալիային և եվրոպական այլ երկրներին։ Սա ռուս ժողովրդի բնավորության օրինակ է», - ասել Է Վլադիմիր Պուտինը և հավելել, որ այսօր էլ Ռուսաստանն օգնել է փրկել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց։
ՌԴ նախագահը հիշեցրել է պետական գործիչ Պյոտր Ստոլիպինի խոսքերը․
«Ռուսաստանի պաշտպանության գործում մենք բոլորս պետք է համաձայնեցնենք ջանքերը, պարտականությունները, իրավունքները մեկ պատմական բարձրագույն իրավունքի ՝ Ռուսաստանի ուժեղ լինելու իրավունքի պահպանման համար»:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...
Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկ...
Արցախի նախագահի խոսնակը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը: Այս մասին ասել է Արցախի նախագահ...
«Պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել». Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI-ին
Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. -Պարոն...