
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ծաղրել է ռուսական սուզանավը, որը խափանվել էր Լա Մանշում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեն ծաղրել է ռուսական սուզանավը, որը Լա Մանշում հայտնվել էր ենթադրաբար՝ խափանման պատճառով։
«Այժմ, ըստ էության, Միջերկրական ծովում այլևս ռուսական ռազմածովային ներկայություն չկա։ Միայն մեկ խափանված ռուսական սուզանավ, որը պարեկությունից հետո կաղալով վերադառնում է տուն։ Սա «Կարմիր հոկտեմբեր»-ի որսը չէ, ինչպես Թոմ Քլենսիի 1984 թվականի վեպում։ Այսօր դա ավելի շատ նման է մոտակա մեխանիկի որսին», - կատակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն՝ ելույթ ունենալով Սլովենիայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում, ինչպես մեջբերում է Reuters-ը։
Քլենսիի վեպը պատմում է խորհրդային կապիտանի մասին, որը որոշում է ամերիկացիների համար գողանալ խորհրդային սուզանավը։
Հոկտեմբերի 11-ին Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Նիդեռլանդների ռազմածովային ուժերը Հյուսիսային ծովում ուղեկցել են Նովոռոսիյսկը և «Յակով Գրեբելսկի» քարշակը՝ ենթադրելով, որ սուզանավը քարշակվում է։
Իր հերթին, Ռուսաստանի Սևծովյան նավատորմը հայտարարել է, որ «Նովոռոսիյսկ» սուզանավը դուրս է եկել Ֆրանսիայի ափերից՝ Լա Մանշում նավարկության կանոններին համապատասխանելու համար՝ Միջերկրական ծովում առաքելություններ կատարելուց հետո իրականացնելով «պլանավորված միջնավատորմային տարանցում»։