ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խաղաղության երթ»՝ Բուդապեշտի կենտրոնում․ մասնակցում են տասնյակ հազարավոր հունգարացիներ
Բուդապեշտի կենտրոնում անցկացվում է «Խաղաղության երթ», որին մասնակցում են տասնյակ հազարավոր հունգարացիներ ամբողջ երկրից՝ ընդդեմ Ուկրաինայի հակամարտության մեջ Հունգարիայի ներգրավման և Եվրոպայում ՆԱՏՕ-ի կողմից նոր պատերազմի սանձազերծման, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրոպական առաջնորդները այրվում են ռազմական տենդով։ Գումար, զենք և ռազմական տեխնիկա ուղարկելուց հետո նրանք արդեն պլանավորում են ռազմական օգնություն Ուկրաինային։ Փաստորեն, Ֆրանսիայի նախագահը բացեց բանավեճը միջուկային զենքի օգտագործման վերաբերյալ: Մենք պետք է դադարեցնենք ռազմական խելագարությունը»,- ասված է «Քաղաքացիական դաշինքի ֆորումի» երթի կազմակերպիչների հայտարարության մեջ:
Ցույցի տասնյակ հազարավոր մասնակիցներ, որոնք ժամանել են ամբողջ Հունգարիայից, իրենց ձեռքում պահում են ազգային դրոշներ, իրենց քաղաքների անվանումներով ցուցանակներ և պաստառներ՝ ի պաշտպանություն իշխող «Ֆիդես» կուսակցության:
Կազմակերպիչների խոսքով՝ երթին մասնակցել են հունգարացիներ ոչ միայն նահանգից, այլեւ արտերկրից, մասնավորապես՝ Ռումինիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից:
Նախորդ «խաղաղության երթը» տեղի էր ունեցել 2022 թվականի մարտին, ցուցարարները դեմ էին Ուկրաինային զենք մատակարարելուն և Հունգարիային հակամարտության մեջ ներգրավելուն ։
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ ես տոշկվել իմ վրա, յեքա մարդ ես». Խուդինյանը՝ Բագրատ Սրբազանին
Քիչ առաջ իրավիճակը լարվեց Քննչակա կոմիտեի դիմաց:Բագրատ Սրբազանի ելույթի ժամանակ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կեցցե հեծանիվը». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ վաղ առավոտյան հեծանիվ է վարում Երեւանի փողոցներում: Տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի այցը Սարդարապատի հուշահամալիր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում էր։«Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկեղծ ասեմ՝ աղետի վնասները կարող էին շատ ավելի ծանր լինել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան անցկացրել է Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հ...