Մենք շարունակում ենք հավատալ, որ դա համապատասխանում է մեր երկու ժողովուրդների շահերին․ Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով և աջակցում է Թբիլիսիի նման նախաձեռնություններին։ Այս մասին հունիսի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում այն, որ հարաբերությունների կարգավորումը կհամապատասխանի երկու ժողովրդի շահերին։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա (հարաբերությունների կարգավորումը) համապատասխանում է մեր երկու ժողովուրդների շահերին... Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն աջակցում է ռուս-վրացական կարգավորմանը: Այս համատեքստում մենք ողջունում ենք նշված նախաձեռնությունը։ Մենք պատրաստ ենք գնալ այս ճանապարհով»,- ասել է նա։
Հունիսի 16-ին Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր չեղարկել պետությունների միջև վիզային ռեժիմը։ Կուսակցության միջազգային քարտուղար Մամուկա Պիպիան առաջարկել է Վրաստանի քաղաքացիների համար հեշտացնել աշխատանքի տեղավորման կանոնները:
Նրա կարծիքով՝ նման միջոցառումները կնպաստեն երկրների հետագա մերձեցմանը և բարիդրացիական ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:
Նմանատիպ հոդվածներ
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկ է արել
Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստա...
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...