Ակցիա Մերձավանում. բնակիչները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից
Մերձավանի բնակիչները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից։
«Էդ վիրուսը քոքից պիտի կտրվի, ես էլ ջահել տղա ունեմ, ուզում ենք հանգիստ ապրենք, քանի այդ ընտանիքն այստեղ է, մենք չենք կարող հանգիստ ապրել»,– NEWS–ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Մերձավանցիների խոսքով, միայն ոստիկանության ներկայությունը բավարար չէ, պետք է ՔՊ–ականի ընտանիքը հեռանա։
«Ախտոյաններին պետք է դուրս վռնդեն մեր գյուղից»,- ասում է Մերձավանի բնակչուհին՝ նկատի ունենալով Մերձավանի նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանին։
«Հոգնել ենք դրանցից, ուզում ենք հանգիստ ապրենք։ Գործ են սաքրում, լարված վիճակ ա, նորից ջահելների գլխին կարող է սարքեն։ Երեխեդ 5 րոպե ուշ է տուն գալիս, ահը սիրտդ է, թե մի բան չսարքեն գլխին։ Ուզում ենք դուրս գան Ախտոյանները գյուղից, Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ կապ ունեցողները պետք է հեռանան, որպեսզի շարունակական չլինի։ Իրենց երեխաների մեջ թույն են սերմանում»,- ասում են Մերձավանի բնակչուհիները։
Այս պահին Մերձավանի բնակիչները ստորագրահավաք են իրականացնում՝ Ախտոյաններին գյուղից վտարելու պահանջով։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մինասյանը` իր ընտրության մասին
Միքայել Մինասյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ հիշեցնել...
Թուրքիան կբուժի Ուկրաինայում վիրավորվածներին․ Էրդողան
Անկարան աջակցում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը և պատրաստ է...
Վերին Լարսում կուտակումները նվազում են
Վերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում ն...
ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերությունների նոր փուլի մասին է հայտարարում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները. «Մենք ականատ...