
Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը․ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարությունը։
«Ողջունում ենք Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որը նախատեսում է պատանդների ազատ արձակում և մարդասիրական օգնության անարգել հասանելիության ապահովում»,- ասված է X-ում հրապարակված հաղորդագրությունում։
Գերատեսչությունն ընդգծել է, որ համաձայնագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ միջնորդների անխոնջ ջանքերի արդյունքն է:
Հայաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Հիշեցնենք` Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պաշտոնական ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հաստատել են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը։