ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ապստամբները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, մեծ արյունահեղություն տեղի կունենար. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ՝ հունիսի 24-ի առավոտյան, առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փորձել խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության փորձի ֆոնին: Նա հարցազրույց է տվել երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։
«Լուկաշենկոն շաբաթ առավոտյան նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է փորձել օգնել, խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ խուսափելու մեծ արյունահեղությունից, որն անխուսափելիորեն տեղի կունենար, եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա։ Պուտինն աջակցել է այս առաջարկին։ Իսկ արդյունքը գիտեք»,- ասել է Լավրովը։
Ստորև ներկայացնում ենք Լավրովի մյուս կարևոր հայտարարությունները՝
◾️Անհաջող ապստամբությունը դժվարություններ չի ստեղծի ընկերների հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում:
◾️Ռուսական հատուկ ծառայություններն արդեն հետաքննում են, թե արդյոք հունիսի 24-ին ստեղծված իրավիճակում ներգրավված են եղել արևմտյան հետախուզական ծառայությունները:
◾️Մակրոնը ապստամբության հետ կապված իրավիճակում ակնհայտ հնարավորություն տեսավ Ռուսաստանի ռազմավարական պարտության սպառնալիքն իրագործելու համար:
◾️Գործընկերներից շատերը հունիսի 24-ի իրադարձությունների ֆոնին համերաշխություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն ոմանք խնդրել են այդ զանգերի մասին հրապարակավ չխոսել:
◾️ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
◾️ԱՄՆ դեսպանը ապստամբության հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ դա Ռուսաստանի ներքին գործն է:
◾️ԱՄՆ դեսպանը ազդանշաններ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, որ Վաշինգտոնը կապ չունի ապստամբության հետ և հույս ունի, որ միջուկային զենքն անվտանգ է պահվում:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել էին որպես զինված ապստամբություն: Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
ՈՒՂԻՂ․ «Այս հանդիպմանը երկար եմ սպասել». Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում 44-օրյա պատերազմի մասին
«Այս հանդիպմանը երկար եմ սպասել»։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից․ Կարեն Անդրեասյան
Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ն ծրագրում է Ռուսաստանում խարխլել ներքաղաքական կայունությունը․ Լավրով
ԱՄՆ-ն ծրագրում է 2024 թվականի ընտրությունների նախաշեմին Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը խարխլել։ Այս մասին հայտարարե...