Հնդկաստանը և ԱՄՆ-ն քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

Հնդկաստանի և Միացյալ Թագավորության կառավարությունների ղեկավարները Մումբայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


«Այսօրվա հանդիպման ժամանակ մենք մտքեր փոխանակեցինք Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Արևմտյան Ասիայում խաղաղության և կայունության, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող հակամարտության վերաբերյալ։ Ուկրաինական հակամարտության և Գազայում իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանը աջակցում է երկխոսության և դիվանագիտության միջոցով խաղաղությունը վերականգնելու բոլոր ջանքերին», - ասել է Մոդին։


Սթարմերը Հնդկաստանում է երկօրյա այցով։ Նրան ուղեկցում են բիզնեսի, մշակույթի և ակադեմիական աշխարհի ավելի քան 125 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Rolls-Royce-ի, British Telecom-ի, Diageo-ի, Լոնդոնի ֆոնդային բորսայի և British Airways-ի ղեկավարները։

Քաղաքականություն

Պատահարներ