ԱԳՆ-ից պատասխանել են, թե որքան կտևի ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման գործընթացը. Sputnik Արմենիա
ՀՀ–ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շուրջ առանձին բանաձև և/կամ քննարկում չի նախատեսվում: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, թե ՀՀ քաղաքացիներն ի վերջո ե՞րբ կմեկնեն ԵՄ երկրներ առանց վիզայի, և ինչ փուլում ենք հիմա։
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի երկխոսության մեկնարկից հետո բանակցությունները երկարատև գործընթաց է, որի վերջնարդյունքը կախված է ԵՄ անդամ բոլոր երկրների կոնսենսուսային համաձայնությունից։
ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրերի պահանջի ԵՄ երկրներ մեկնելու հնարավորություն կունենան ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումից հետո միայն։
«Հայկական կողմը շարունակական ջանքեր է գործադրում ՀՀ–ի համար առանցքային հարցերը Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ այլ կառույցների ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ, այդ թվում՝ նպաստելով այս կամ այն ձևաչափով նշյալ առանցքային հարցերի շուրջ թիրախային քննարկումներին, ինչպես նաև համապատասխան բանաձևերի, հայտարարությունների մշակմանն ու ընդունմանը»,- նշված է ԱԳՆ պատասխանում:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
Ուկրաինան այժմ աշխարհի ամենամեծ բանտային պետությունն է. ամերիկացի միլիարդատեր Դեյվիդ Սաքս
Ուկրաինան այժմ աշխարհի ամենամեծ բանտային պետությունն է: Համացանցում այսպիսի գրառում է կատարել ամերիկացի միլիարդատեր Դեյվ...
Պուտինը կքվեարկի ՌԴ նախագահական ընտրություններում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կքվեարկի երկրի նախագահական ընտրություններում, որոնք կանցկացվեն մարտի 15...