Միջազգային դատախազը կոչ է արել ՄԱԿ-ին անվավեր ճանաչել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ կարծիքը
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ՄԱԿ-ի աշխատանքային խմբին կոչ է արել անվավեր ճանաչել Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ կարծիքը: Օկամպոն իր մասնագիտական կարծիքում նշել է, որ կա շահերի բախում և զեկույցն օբյեկտիվ չի կարող համարվել։
ՄԱԿ-ի` անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը (WGAD) եզրակացրել է, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չի եղել։ Ավելին` անհիմն է համարել հայկական կողմի պնդումները, թե Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է իր իրավունքները պաշտպանելու համար։
«Ուկրաինացի իրավաբան Գաննա Յուդկիվսկան (WGAD-ի ներկայիս նախագահող) պետք է ինքնաբացարկ հայտներ Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի աշխատանքային խումբ բերված բոլոր գործերից։ Կա շահերի բախում, քանի որ նա «Equity Law Firm» իրավաբանական ընկերության ակտիվ գործընկերն է, իսկ այդ ընկերությունը տարիներ շարունակ ծառայություններ է տրամադրել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղղակի ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև»,– գրել է Օկապոն։
Նրա խոսքով` ուսումնասիրված բոլոր փաստաթղթերը հստակ սահմանում են, որ մանդատակիրները պետք է գործեն անկախ, անաչառ և զերծ արտաքին ազդեցություններից, և պահանջում են, որ նրանք ինքնաբացարկ հայտնեն, երբ կարող է առաջանալ շահերի բախում։
Նմանատիպ հոդվածներ
Ընտրատեղամասը հոսանքազրկված է, Ծառուկյան դաշինքի անդամն էլ խմած
Երևանի թիվ 9/52 ընտրատեղամասն այս պահին հոսանքազրկված է: Հանձնաժողովի անդմաները փորձում են ճշտել պատճառները:մեն «4/32-ու...
Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ զինվորական ծառայության․ Պապիկյան
Մենք ունեցել ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ, որով օրինակ կարևորներից եմ համարում պահեստազորից սպաների վերադարձը...
«Ժամանակ». Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նրա հետ հեռավար շփումից առաջ...
Դա մեզ համար կարմիր գիծ է․ Զելենսկի
Ուկրաինայի համար անվտանգության գլխավոր երաշխիքը սեփական բանակն է, ուստի Մոսկվայի պահանջը, մենք չենք կատարի։ Այս մասին ճե...