Քաղաքականություն

ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա. Փաշինյան

Vika B. 1 րոպե 26 դիտում
ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա. Փաշինյան

Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մի րոպե մի բան ասեմ-4» խորագրով տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի էջում.


«Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ Չորրորդ Հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա:


Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության՝ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, իսկ Չորրորդ Հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի:


Երրորդ Հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, Չորրորդ Հանրապետությունում պետք է լինի հստակ և անառարկելի:


Եվ, ի վերջո, Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, Չորրորդ Հանրապետությունն այն հայրենիքի մասին է, որ ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»,- հայտարարել է Փաշինյանը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250