Հայաստանը մինչև հուլիս Եվրամիության հետ ստորագրելու է նոր փաստաթուղթ
Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, որը նախատեսվում է ստորագրել մինչև հուլիս։ Այս մասին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում իսկապես կունենանք գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր են մշակվում, որոնք ի հայտ են եկել նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում։ Հիմա այդ երկու գործընթացների և մեր քաղաքական մերձեցման արտահայտման հետ մեկտեղ նոր փաստաթուղթ է մշակվում, որոշակի հարցեր դրա վերաբերյալ քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդին և այլ աշխատանքային մակարդակներով։ Ակնկալում ենք, որ մայիսին կստանանք նոր նախագիծ, որը պետք է , ամենայն հավանականությամբ, ընդունվի մինչև հուլիս ամիսը»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...