Քաղաքականություն
Իսրայելի և Համասի միջև պատերազմը դադարեցնելու առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Իսրայելի և Համասի միջև պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ։
Նա ասել է, որ այս շաբաթավերջին տեղի են ունեցել «շատ դրական քննարկումներ Համասի» և այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Թրամփը նշել է, որ այս բանակցությունները հաջող են եղել և արագ ընթացել են։ ԱՄՆ նախագահը նշել է, որ տեխնիկական խմբերը այսօր կհանդիպեն Եգիպտոսում՝ մանրամասները մշակելու և վերջնականապես հաստատելու համար։
«Ինձ տեղեկացրել են, որ առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ, և ես կոչ եմ անում բոլորին արագ գործել։ Ես կշարունակեմ հետևել այս դարավոր «հակամարտությանը»։
Նմանատիպ հոդվածներ
«Փաստ». Սերժ Սարգսյանը շատ փակագծեր է բացելու. Զագրեբի ելույթը սկիզբն էր
WRed
Շարունակվելու է խիստ հսկողությունն ու կոշտ քայլերի իրականացումը. ոստիկանապետ Արման Սարգսյան
WRed
Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը
Ժամը 17։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների 54․75%–ը, Իջևանում` 27․31%-ը, Ստեփանավանում` 30․69%–ը
Lilit A.