Էդուարդ Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով Sport24-ին։
«Խաղացողի կամ ակումբի պաշտոնյայի կողմից ատելություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև անհատի կամ անձանց խմբի արժանապատվության նվաստացումը սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, կրոնական պատկանելության կամ որևէ սոցիալական խմբի պատկանելության հիման վրա, որոնք կատարվել են հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերի (այդ թվում՝ համացանցի) միջոցով, պատժվում են մեղավոր խաղացողի կամ ակումբի պաշտոնյայի որակազրկմամբ մինչև 10 խաղով և տուգանքով՝ համաձայն սույն կանոնակարգի 1-ին հավելվածի 44-րդ կետի»,- նշված է Ռուսաստանի ֆուտբոլային միության կանոնակարգում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի «Կրասնոդար»-«Ախմատ» հանդիպման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան կոչ է արել արգելել Ջոկովիչի հորը ներկա գտնվել Ավստրալիայի բաց առաջնությունում
Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն կոչ է արել Australian Open-ի կազմակերպիչներին արգելել սերբ թենիսիստ...
Մեսսիի հայրը հուսով է, որ որդին առանց աղմուկի կհեռանա «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ակումբի ղեկավարության հետ այս շաբաթ կքննարկի որդու ապագան: Նա...
Լուսանկարներ․ Հայաստանի պատվիրակությունը Պեկին 2022 Օլիմպիական խաղերի բացման արարողությանը
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Ազգային ստադիոնում ընթանու է 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությու...
Խաբիբ Նուրմագոմեդովը տեղափոխվել է ԱՄԷ. Մասնագետները իր տարեկան եկամուտը գնահատում են 46 միլիոն դոլար
UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը տեղափոխվել է ԱՄԷ: Այս մասին հաղորդում է Mash-ը՝ հղում անելով գրանցամատյանի տվյ...