Ուկրաինան կոչ է արել արգելել Ջոկովիչի հորը ներկա գտնվել Ավստրալիայի բաց առաջնությունում
Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն կոչ է արել Australian Open-ի կազմակերպիչներին արգելել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հորը մինչև մրցաշարի ավարտը հայտնվել տրիբունաներում։
Ավստրալիայի բաց առաջնության 1/4 եզրափակչում ռուս Անդրեյ Ռուբլևի նկատմամբ Ջոկովիչի հաղթանակից հետո ավստրալացի կազակների գլխավոր մարզիչ Սեմյոն Բոյկովի YouTube ալիքում հայտնվել է տեսանյութ, որում կանգնած է Ջոկովիչի հայրը՝ Սրջան Ջոկովիչը Z տառով շապիկ հագած և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով ռուսական եռագույնը ձեռքին։
Թենիսիստի հայրը տեսանյութում ասում է՝ «Կեցցեն ռուսները»։
Ավստրալիայի թենիսի ֆեդերացիան զգուշացրել է Նովակ Ջոկովիչին և նրա ընտանիքին մրցաշարի ընթացքում քաղաքական հայացքներ քարոզելուց:
«Դա անընդունելի է, ամոթ է մրցաշարի համար: Պետք է պատժամիջոցներ կիրառել: Կարևոր է ստանալ Նովակի կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Միրոշնիչենկոն, մեջբերում է ABC-ն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Հայտնի է՝ որքան է վաստակել Խաչանովը Australian Open-ում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնությունում (Australian Open) իր ելույթի համա...
Հրապարակվել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
The Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Առաջ...
Եվրոպական ակումբները հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանով
Եվրոպական որոշ ակումբներ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին տեղեկություններ ստանալու համար դիմել են Մո...