Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են
Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են:
Հոկտեմբերի 4-ին՝ տեղի ժամանակով ժամը 8:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Ընտրությունների ավարտը ժամը 20:00-ին է։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի խոսքով՝ քաղաքացիները կընտրեն քաղաքային խորհրդի 2058 անդամի և 64 քաղաքապետի։ Վրաստանի ամբողջ տարածքում կգործեն ընդհանուր առմամբ 3061 ընտրատեղամաս, այդ թվում՝ 10-ը՝ քերակատարողական հիմնարկներում։ Քվեարկությունը կանցկացվի էլեկտրոնային եղանակով 2284 ընտրատեղամասում։
Ընտրություններին գրանցվել է 12 քաղաքական կուսակցություն։ Թբիլիսիում գրանցվել է քաղաքապետի ինը թեկնածու՝ Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ից, Իրակլի Կուպրաձեն «Լելո-Վրաստանի համար» կոալիցիայից, Յագո Խվիչիան «Գիրչի»-ից, իսկ մնացած վեցը գործնականում անհայտ են հանրությանը։
Ինչ վերաբերում է մեծամասնական թեկնածուներին, ապա գրանցվել է ընդհանուր 2228 թեկնածու, այդ թվում՝ 160-ը՝ Թբիլիսիում։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 513 818։ Ընտրություններին կհետևեն 28 միջազգային և 27 տեղական կազմակերպությունների դիտորդներ։
Վրաստանի ընդդիմության մեծ մասը բոյկոտում է ընտրությունները, և այսօր հայտարարվել է երթերի և բողոքի ցույցերի մասին՝ «կառավարությունը խաղաղ ճանապարհով տապալելու» նպատակով։ Ընտրություններին մասնակցում են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և երեք ընդդիմադիր կուսակցություններ։
Հիշեցնենք, որ ընդդիմության վեց առաջնորդներ՝ գրեթե բոլորը, ովքեր մասնակցել են 2024թ-ի բողոքի ակցիաներին ներկայումս ազատազրկված են վարչական և քրեական մեղադրանքներով։
Նմանատիպ հոդվածներ
Դեմ չենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները բարելավեն, բայց առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու․ Բաբայան
Մենք արդեն 3-4 օր է Երեւանում ենք, Արցախինախագահի գլխավորած պատվիրակությունը տարբեր հանդիպումներ է ունենում, այդ թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում կրկին բերման է ենթարկվել Ալեքսեյ Նավալնին
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված երթի ժամանակ բերման է ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնինը, գրում...
Երևանը այլ միջազգային դերակատարներին ևս կոչ է անում հետևել ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ խոսնակ
Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու իր հրահանգը վերահաստատելուց հետո, Մարդու իրավունքների միջազ...
Ֆրանսիան չի միանում Խաղաղության խորհրդին․ Թրամփը մաքսատուրքեր կսահմանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մինչև 20% տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վր...